Գերմանիայում ընտանիք կազմում և երեխա են ունենում բավական ուշ` մոտ 30 տարեկանում: Ընդ որում ընտանիքում լինում է 1 երեխա: Այդ պատճառով Գերմանիան ծնելիության մակարդակով ամենացածր երկրներից մեկն է Եվրոպայում (անցյալ տարի 7,8 նորածին 1000 հոգու համար):
Երեխայի ծննդին ծնողները պատրաստվում են երկար ու հանգամանորեն: Հաճախ կինը հղի չլինելով, բայց արդեն պլանավորելով երեխա ունենալ, սկսում են փնտրել ավելի մեծ տուն, դայակ, մանկապարտեզ և այլն: Եվ դա ոչ-ոքի չի զարմացնում: Գերմանացի ծնողները իրենց երեխայի համար անում են ամեն ինչ, ձգտում են մաքսիմալ ապահովել իրենց երեխային, իհարկե չմոռանալով իրենց հետքրքրությունների, հանգստի և այլնի մասին, երեխաններն հասկանում են դա, գիտեն, որ ”այս աշխարհը” նաև մեծերի համար է:
Գերմանական դաստիարակության հիմքում ընկած է կարգապահությունը, խստությունը, ռեժիմը: Ամեն ինչը կատարվում է ռեժիմով` քնելը, ուտելը, զբոսնելը:
Յուրաքանչյուր երեխա անպայման ունի իր սենյակը, որտեղ կարելի է անել ինչ ուզի, ինչը չենք ասի ընդհանուր օգտագործման սենյակների մասին: Օրինակ, չես տեսնի հոր գործիքները քանդող տղայի կամ մոր կոսմետիկան քրքրող աղջկա, չէ որ չի կարելի վերցնել “ուրիշի” իրերը:
Երեխաները խաղում են միայն խաղի համար հատկացված տեղերում: Գերմանացին շատ կզարմանա, մեզ մոտ տեսնելով լուսամուտից երեխային տուն կանչող մորը կամ ներքևից մորը կանչող երեխայի, չէ որ չի կարելի խանգարել մյուսներին:
Գերմանիայում մանկապարտեզներ կան, բայց հիմնականում կեսօրյա են: Այնտեղ երեխաները չեն ուտում, չեն սովորում , այլ հիմնականում խաղում են, սովորում շփվել հասակակիցների հետ, մինչ մայրիկները կամ դայակները կողքի սենյակում թեյ են խմում, զրուցում: Երեխաները դպրոց են սկսում գնալ անպատրաստ: Համարվում է, որ երեխան պատրաստ է դպրոցի, եթե նա կարողանում է շփվել հասակակիցների հետ:
Գերմանիայում ընդունված է երեխայի լավ արարքները խրախուսել փողով, երեխան դեռ վաղ տարիքից միշտ պետք է ունենա գրպանի փող, որ սովորի ճիշտ պլանավորել և ճիշտ ծախսել այն, նույնիսկ ամանորյա նվերը հաճախ ստանում են գումարի տեսքով:
Ինչ և է, գերմանացիները աշխարհի ամենախելոք ու կարգապահ ազգերից մեկն են:
Հեղինակ` Մարգարիտ Օհանջանյան